Логотип

Միհրան Հակոբյան. Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը

«Քննչական կոմիտեն մեծածավալ գործ է արել: Թեև նախաքննական գաղտնիք չեմ կարող բացահայտել, բայց կասեմ միայն, որ անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը: Հարձակում իրականացնողներին ազատել է դատարանը, որը բոլորս գիտենք, թե ում sms-հրահանգներով է աշխատում»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, որ վերջերս ենթարկվել էր հարձակման։

Նա մանրամասնում է.

«Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դավաճանելով «հեղափոխությանը»՝ Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է:

Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ աջակցություն է Նիկոլը խնդրել Եվրոպայից, ինչի մասին խոսեց Կայա Կալասը. ոչ մի արտաքին միջամտություն կանխելու հարց չկա, կա ադրբեջանական տիպի դիկտատուրա հաստատելու եվրոպական «դաբրո» ստանալու հարց: Եվ, այդ «դաբրոյի» մեջ է մտնում նաև կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու եվրոպական թույլտվությունը»։

Panorama.am