Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների կողմից տարվող արշավը նախընտրական ռազմավարության համատեքստում է։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց քաղտեխնոլոգի Վիգեն Հակոբյանը։
«Եկեղեցու դեմ տարվող արշավն ու ստեղծված այս մթնոլորտը կշարունակվեն մինչև ընտրություններ։ Հայ առաքելական եկեղեցուն թիրախավորելու այս արշավը հենց նախընտրական ստրատեգիայի մեջ է մտնում։ Ուժերի բալանսը, ռեսուրսների բալանսն այսօր թույլ չի տալիս, որ որևէ կողմ (եկեղեցին և իշխանությունը) կարողանա արձանագրել իր հաղթանակը։ Տվյալ պարագայում կարծում եմ, որ ռեսուրսային բալանսն է այդպես ստացվել»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ունենար այդ ռեսուրսը, ապա վաղուց տարբեր մեթոդներով՝ սպառնալով ու ճնշելով՝ կստիպեր, որ վեեհափառն ինքնակամ հրաժարական տա։ Ըստ քաղտեխնոլոգի՝ դա տեղի չի ունենում, քանի որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը բավականին ամուր է կանգնած։ Վստահ է՝ եկեղեցին կարողանում է գտնել այն ռեսուրսները, որ գոնե այս իրավիճակը հավասարակշռությունը պահվի։
Sputnik Արմենիա
