ՀՀ առողջապահության նախարարությունը 2,9 մլրդ դրամ (մոտ 7,6 մլն դոլար) կհատկացնի 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ունեցող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների լրացուցիչ բժշկական ծառայությունների համար: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության նիստում։
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ 200 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները (ներառյալ զինծառայողները) այս տարի ընդգրկված չեն համընդհանուր առողջապահության համակարգում: Նրանց միացումը համակարգին նախատեսվում է հաջորդ տարի։
Հատկացված միջոցները թույլ կտան նրանց և նրանց ընտանիքների անդամներին ապահովել բժշկական ծառայությունների նույն փաթեթը, որը ստանում են համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասնակիցները։
Sputnik Արմենիա
