Логотип

Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն

Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը իր Telegram–ալիքում։

Ինչպես հայտնել ենք, տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո այս գիշեր ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 15 վագոն (մոտավորապես 1000 տոննա), Ադրբեջանի տարածքով հասավ Հայաստան։

ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ ավելի քան 1000 տոննա հացահատիկ, ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Բեռնափոխադրումը կազմակերպվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Հացահատիկով բեռնված 15 վագոնով գնացքն անցել է Ադրբեջանով, հատել վրաց-հայկական սահմանը և ուղևորել ՀԿԵ–ի «Դալարիկ» կայարան։

Նախարարությունից նշել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումից հետո։ Սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։ Ցորենից բացի, քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումներ։

Sputnik Արմենիա