Փորձագետի խոսքերով, տվյալ համակարգը օգտագործող իրանցիներին նույնիսկ հաջողվել է կտրել իրանական զորքերի դիրքերը Իրաքում և Սիրիայում նկարահանող ամերիկյան հարվածային БПЛА MQ-9 Reaper-ի կապի ալիքը կառավարման վահանակից և ստանալ դրա սրահի տեսախցիկի նկարահանումները։
«Դրանից հետո իրանցիների ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը անօդաչուին հրահանգել է հարկադիր վայրէջք կատարել,- նշել է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ ռադիոէլեկտրոնային պայքարի իրանական միջոցներին հաջողվել է որսալ նաև տվյալ անօդաչուի կապի ալիքը։
Հարկ է նշել, որ «Որոտ-Ս» ՌԷՊ կայանը ունի հետևյալ բնութագրերը․
1․ հաղորդչի ռադիոհետախուզման հեռավորությունը ցամաքային կառավարման ալիքում կազմում է 10 կմ,
2․ ցամաքային տվյալների և հեռամետրիայի ալիքի ընդունիչի ռադիոարգելման հեռավորությունը կազմում է 10 կմ,
3․ արբանյակային ռադիոնավիգացիոն համակարգերի ընդունիչ սարքավորումների ռադիոարգելման հեռավորությունը 50 կմ է,
4․ Հեռահաղորդչի ռադիոհետախուզման հեռավորությունը կազմում է 50 կմ։
5․Ռադիոարգելման ընդունիչի հեռավորությունը կազմում է 30 կմ,
6․ GPS համակարգի նավիգացիոն սարքավորումների ապակողմնորոշող խափանումների հեռավորությունը կազմում է մինչև 20 կմ։
