Логотип

Միշուստինը ՀՀ-ում ՌԴ նոր առևտրային ներկայացուցիչ է նշանակել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Սերգեյ Սոլոմինին Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել։ Համապատասխան հրամանը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

«Սերգեյ Վլադիմիրովիչ Սոլոմինին նշանակել Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում», – ասվում է փաստաթղթում։

Մեկ այլ որոշմամբ Աննա Դոնչենկոն ազատվել է այդ պաշտոնից, նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է։

Sputnik Արմենիա