Логотип

Միրզիյոև․ Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը ընդհանուր հաղթանակ է թյուրքական պետությունների համար

Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը թյուրքական պետությունների համար ընդհանուր հաղթանակ է։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Գաբալայում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովի ժամանակ։

«Այս իրադարձությունը լայն հնարավորություններ է բացում տնտեսական, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության համար»,– ասել է նա։

News.am