Логотип

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նրանք խոսել են նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում գերիների այցելությունների կազմակերպման խնդիրների մասին։

«Զրուցակիցները հյուս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Հավելենք, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում:

Sputnik Արմենիա