ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ից նշում են, որ Միրզոյանն ու Բայրամովը նաև տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր են քննարկել:
Ի դեպ, սա այս ամսվա ընթացքում արդեն 2–րդ հեռախոսազրույցն է երկու նախարարների միջև. նախորդը տեղի էր ունեցել մարտի 6–ին:
Sputnik Արմենիա
