ՀՀ արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանն ազատազրկման դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։
Մեղադրող դատախազն առավելագույն պատժաչափ էր պահանջել (7 տարի)՝ նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։
Պաշտպանական կողմը մի շարք փաստեր էր հրապարակել Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի` նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի (MMA) չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։
Հավելենք, որ Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է 2023թ․ փետրվարից, այսինքն՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից 2,5 տարի անց։ Այսպիսով Ասատրյանն անազատության մեջ է շուրջ 3 տարի։
Sputnik Արմենիա
