Մերձավոր Արևելքում Հայաստանի և Վրաստանի ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունն են քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ-ից։
Նշենք, որ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում գտնվում է Վրաստանում՝ մասնակցելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստին:
«Նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը՝ ընդգծելով խաղաղության պայմաններում առկա առավելությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր: Հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ։
Sputnik Արմենիա
