Логотип

Միրզոյան․ Հայ-թուրքական երկխոսությունը հասունացել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար

Հայ-թուրքական երկխոսությունը բավականաչափ հասունացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի ամբողջական բացման համար։

Այս մասին մարտի 23-ին խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնելիս, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

«Այստեղ վեճ չկա, և մենք սա Թուրքիայի մեր գործընկերներին էլ ենք ասում»,- հավելել է Միրզոյանը։

News.am