Հունիսի 28-ից անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից ուղերձով դիմել է Վաղարշապատ համայնքի բնակիչներին, որտեղ առաջիկա կիրակի ՏԻՄ ընտրություններ են։
«Լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։ Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Հիշեցնենք՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Համայնքն ընդգրկում է Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրերը։ Ստորև ներկայացնում ենք քաղաքական ուժերի ցուցակը ու դրանց առաջին համարներին, որոնք համարվում են կուսակցությունների և դաշինքների համայնքապետի թեկնածուն։
Sputnik Արմենիա
