Логотип

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով

Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով։ Որոշումը կայացրեց Միքայել սրբազանի գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում։

Մինչ որոշման հրապարակումը Աջապահյանը եզրափակիչ խոսքով դիմեց դատավորին` հայտարարելով, որ ինքն արդեն ազատ է և ազատ է բոլորից առավել։

«Ես Ձեզ չեմ խնդրում, որպեսզի անտարբեր չգտնվեք, ես Ձեզնից ազատություն չեմ խնդրում, ես ազատ եմ ամենուրեք։ Բայց ուզում եմ մի բնորոշում անել. երբ մեղադրող կողմը խոսում է, իմ ինտելեկտը խոշտանգվում է։ Սա արդեն 7–րդ նիստն է, փրկեք ինձ այս ինտելեկտի խոշտանգումից։ Ցմահ տվեք, պրծեք։ Մի մուլտֆիլմ կար` «Кошкин дом», որտեղ ասվում էր`«мне Коза сейчас сказала, что у нас тут места мало»: Այ սա է ձեր մեղադրանքը։ Դուք պատվեր եք կատարում»,–ասաց Աջապահյանը։

Նշենք, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Պաշտպաններն առաջարկեցին փոխել խափանման միջոց կալանքը, օրինակ` սահմանափակել Աջապահյանի շփումը լրագրողների հետ, սակայն Միքայել սրբազանի գործով դատախազ Վահան Հարությունյանը պահանջեց մեկ ամսով երկարաձգել կալանքը։

Sputnik Արմենիա