Логотип

Միքայել ՀԵԶԵՄԱՆ․ Ի՞ՆՉ ԿՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԵԹԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՏԱՊԱԼՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. եկեղեցու դեմ կառավարության ճնշումները բևեռացնում են հասարակությունը։

Ըստ նրա՝ միշտ կան մարդիկ, որոնք կառավարության և կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են։ Պատմաբանը նկատել է՝ մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղին, բայց մյուս կողմից կառավարությունը գնում է բռնապետության ճանապարհով և թելադրում է եկեղեցուն։

«Եկեղեցու դեմ ցանկացած գործողությամբ դուք պառակտվում եք որպես ազգ, պառակտված ազգը միշտ թույլ է»,- նշել է նա։

Միքայել Հեզեմանն ընդգծել է՝ պատկերացրեք՝ Իտալիայի վարչապետը տեղից վեր կենա ու Պապին թելադրի, թե Սուրբ եկեղեցում ինչ լեզվով պետք է հնչի պատարագը կամ քննարկի եկեղեցում ազգային հիմնը հնչեցնելու հարցը։

«Մարդիկ մի լավ կծիծաղեն դրա վրա ու այլևս երբեք նրան լուրջ չեն վերաբերվի, կանվանեն դա մեծամտության մոլուցք»,- շեշտել է գերմանացի պատմաբանը։

Հեզեմանն ընդգծել է՝ սաստիկ անհանգիստ է Հայաստանի համար. «Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե նրա եկեղեցին տապալվի. քրիստոնեական հավատքը ձեր հայ լինելու, ձեր ինքնության մասն է։ Երբեք չէի հավատա, որ այս ամենը Հայաստանում տեղի կունենա»։

Նա ասել է, որ հայ ազգը կարող է հպարտանալ Ամենայն հայոց կաթողիկոսով. «Նա շատ ուժեղ մարդ է, մոռացեք բոլոր բամբասանքների մասին. այնքան ստեր են տարածվում քարոզչության նպատակով։ Նորին Սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնեական աշխարհում, նա շատ սպաված հյուր է Վատիկանում, նա մեծապես հարգված է ուղղափառ աշխարհում ու արևելյան եկեղեցիներում, ընդհանրապես, ամբողջ աշխարհում։ Այս մարդը ձեր ազգի Հայրն է, պետք է միայն հպարտանաք նրանով։ Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե այս Աստծո մարդուն մի բան պատահի, դա կցնցի աշխարհը, կարծում եմ՝ դա բնավ լավ չէ Հայաստանի հեղինակության համար»,- հավելել է Հեզեմանը։

Aysor.am