Логотип

Միքայել Մինասյան․ Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է. «Ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է։

Հայերը միշտ կարողացել են անխաթար պահել պատմական հիշողությունը՝ երախտագիտությամբ խոնարհվելով նրանց առջև, ովքեր անմահացրել են այն։

Ուղիղ 11 տարի առաջ Վատիկանի սրտում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Ֆրանցիսկոս Պապը մատուցեց պատմական պատարագ՝ Հայոց ցեղասպանությունը հռչակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Այդ օրը ցեղասպանության արհավիրքով անցած մեր ժողովուրդը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ընկնել ու բարձրանալ գիտի, տառապել ու վերապրել գիտի, հիշել ու առաջ շարժվել գիտի։

Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու»։

News.am