Логотип

Միքայել Միքայելյանը Օլիմպիական խաղերում սկիատլոն մրցաձևում ընդգրկվել է լավագույն 50-յակում

Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի 20 կմ սկիատլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է 48-րդը:

Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան է: Հայաստանի օլիմպիականը 58-րդ մեկնարկեց և օլիմպիական չեմպիոնին զիջեց 4 րոպե 55 վայրկյանով:

Նորվեգացի Յոհաննես Կլեբոն դարձավ օլիմպիական չեմպիոն (46 րոպե 11 վայրկյան), իսկ ֆրանսիացի Մատիս Դեսլոջը նվաճեց արծաթե մեդալ։ Նորվեգացի Մարտին Նինգեն էլ նվաճեց բրոնզե մեդալ։

Sputnik Արմենիա