Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Միքայել սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» ԲԿ-ում, ինչի վերաբերյալ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը։ Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ–ն առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազան Աջապահյանին ցուցված վիրահատությունը։
««Սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» կտեղափոխվի երկուշաբթի` դեկտեմբերի 15-ին»,– Sputnik Արմենիային ասաց Զոհրաբյանը։
