Логотип

Միքայել Սրբազանին թույլ չեն տվել ստանալ Սուրբ Հաղորդություն

Հունվարի 25-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում ԲԿ-ի հոգևոր սպասավորի կողմից մատուցելիք Սուրբ Պատարագի ընթաքում չեն թույլատրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ստանալ Սուրբ Հաղորդություն, հայտնում է Yerkir.am–ը։

Ամիսներ առաջ կալանավորված սրբազանը վերջերս վիրահատվել է հիշյալ հիվանդանոցում և հետվիրահատական ապաքինման փուլում է։

News.am