Логотип

Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներկայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։

«Տնային կալանք և բացակայելու արգելք, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի»,– ասաց դատավոր Էդգար Մանասյանը։

Բացառություն է նաև անհրաժեշտության դեպքում առողջական վիճակի հսկողություն իրականացնող անձնակազմի հետ շփումը, ինչպես նաև շտապօգնության, իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն կանչելու դեպքերը։ Նման դեպքերում սրբազանն անհապաղ պետք է տեղեկացնի վերահսկողություն իրականացնող մարմնին՝ Պրոբացիայի ծառայությանը։

Sputnik Արմենիա