Логотип

Միքայել սրբազանն առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբանական թիմը։

Դեկտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ։ Առողջական վիճակից ելնելով` ներկա պահին չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին»,– ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա