Логотип

Մի պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի արա մեր թշնամիներին.Նարեկ Կարապետյանը վաղը լինելու է Մայր Աթոռում

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը քիչ առաջ հրատապ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։

«Դիմում եմ վարչապետ Փաշինյանին. մի՛ արա այդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով՝ այնտեղ մի՛ ուղարկիր նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի՛ հրահրիր սադրանքներ և հակառակություն մեր ժողովրդի մեջ։

Մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին, որ վաղը երեկոյան Բաքվի հեռուստատեսությամբ չմիացնեն ու տեսնեն, թե ինչպես են հայերն իրար հետ խժդժության մեջ մտնում, բախվում Էջմիածնի պատերի տակ»,- ասաց Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենք նույնպես վաղը լինելու ենք Մայր Աթոռում. «Լինելու ենք այնտեղ, հավատավոր ժողովրդի հետ և փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս օրը, որ նրանք ուզում են դարձնել ամոթի օր, դառնա համերաշխության տոն»։

Ավելի վաղ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ վաղը ժամը 17:00-ին կգնան Մայր Աթոռ` Ամենայն հայոց կաթողիկոսի հեռանալու պահանջով։

News.am