Логотип

Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ հունվարի 26–ին, մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել էր:

News.am