Логотип

Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվեց` վերացնելով բոլոր սահմանափակումները։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանն այսօր միջնորդություն էր ներկայացրել` առաջարկելով Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատարանը դատախազի միջնորդությունը բավարարեց մասնակի

Նշենք, որ մինչ այդ Մկրտիչ սրբազանին արգելված էին տեսակցությունները` բացառությամբ մոր, դատարանն այսօր վերացրեց այդ սահմանափակումները։

Նշենք, որ մինչ դատարանի որոշման հրապարակումը գործող տուժող ճանաչված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե), չպատասխանեցին դատարանի հարցին` արդյոք Մկրտիչ սրբազանը կարող է խոչընդոտել նրանց ազատության մեջ։

«Օգտվում եմ իր իրավունքից և չեմ պատասխանում այդ հարցին։ Դուք դատավոր եք և ավելի լավ գիտեք»,– ասաց Ստեփան Ասատրյանը։

Sputnik Արմենիա