Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Նրան արգելվում է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, այցելել թեմի նստավայր, Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Փետրվարի 12–ին դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված էր մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։
Sputnik Արմենիա
