Логотип

Մհեր Մկրտչյան․ Ըստ ինձ հասնող տեղեկությունների, «Կյանք ու կռիվ» ֆիլմի իրավունքներն այժմ պատկանում են Հ1-ին

Շատ ֆեյսբուքյան ընկերներ և լրագրողներ հարցնում են, թե ինչու է բոլոր պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Իմ արձագանքը եղել է ` պարզեք «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Բայց ըստ ինձ հասնող տեղեկությունների ֆիլմի իրավունքները այժմ պատկանում են Հ1 հեռուստաալիքին: Հետևաբար ֆիլմի անհետանալու մասին հարցերը կարող եք ուղղել հենց Հանրայինի ղեկավարությանը:

Ամեն դեպքում լավ չի լինի, որ հայերը տեսնեն ֆիլմ հայերի հաղթանակի մասին, ուժեղ հայկական բանակի մասին… Հերոսների մասին:

Սիրուն չի ստացվի…

Անհարմար է…

Ամեն ինչ տրամաբանական է»,- գրել է նա:

News.am