Логотип

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հոգուտ պետության շուրջ 25 մլն դրամ կբռնագանձվի

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հոգուտ պետության շուրջ 25 միլիոն դրամ կբռնագանձվի։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը` հավելելով, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է հայցը։

«Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»,– հայտնել է դատախազությունը։

Իրավապահ կառույցը հիշեցրել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով պետությանը վնաս էր պատճառվել։

Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարարի պաշտոնում եղել է 2006-ից մինչև 2016 թվականը։ Պաշտոնավարումից հետո նրա և նրա ընտանիքի որոշ անդամների նկատմամբ մի քանի քրեական վարույթ կա նախաձեռնված։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Sputnik Արմենիա