Մոլդովայի խորհրդարանի «Այլընտրանք» ընդդիմադիր դաշինքը, որն իրեն ներկայացնում է որպես եվրոպամետ, գլխավորեց Հայկ Վարդանյանը, փոխնախագահն է դարձել Օլգա Ուրսուն, քարտուղարը` Լիլիանա Յակոնին։
Նախկինում Վարդանյանը երկրի հայ համայնքի ղեկավարն էր։ Այս տարվա գարնանը նա խորհրդարանում նախաձեռնել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։
Սեպտեմբերի 28-ի ընտրություններում ընտրված մոլդովացի պատգամավորներն այսօր հավաքվել էին 12-րդ գումարման խորհրդարանի առաջին լիագումար նիստին։ Նրանց ելույթով դիմել է նաև նախագահ Մայա Սանդուն։ Նա հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են պատասխանատու մարդիկ, ովքեր պատրաստ են պատվով և բարեխղճորեն օգտագործել իրենց մանդատները՝ գործելով բացառապես Մոլդովայի Հանրապետության շահերից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի խորհրդարան են անցել երեք քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը, և երկու ընտրական դաշինքներ։
Նախագահ Մայա Սանդուի իշխող «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (ԳՀԿ) ստացել է 49.63%։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Հայրենասիրական դաշինքը»` 24,51% քվեներով, դաշինքը հանդես է գալիս հօգուտ Ռուսաստանի հետ մերձեցման և միավորում է սոցիալիստների կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և «Մոլդովայի ապագան» կուսակցությունը։ Երրորդը 8,06%-ստացած ձայներով «Այլընտրանք» դաշինքն է, որի կազմում երեք կուսակցություն է։ Խորհրդարան է անցել նաև «Մերոնք» կուսակցությունը՝ 6,24%-ով և «Տան ժողովրդավարությունը»՝ 5,66%-ով։
Sputnik Արմենիա