Логотип

Մոլդովայում բացված ԵԽ գրասենյակը կզբաղվի նաև Հայաստանով

Եվրոպական խորհրդարանի` Մոլդովայում բացված գրասենյակը կզբաղվի նաև Հայաստանով։ Այսօր Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Նշենք, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում բացվել է Եվրոպական խորհրդարանի գրասենյակը: Ներկայացուցչության նպատակն է խթանել Եվրախորհրդարանի գործունեությունը, աջակցել տարածաշրջանում ժողովրդավարությանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչև նաև կամրապնդի համագործակցությունը տեղական քաղաքացիական հասարակության հետ:

«Մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հայաստանի հետ մեր հարաբերություններն էապես խորացել են»,– ասաց Ռոբերտա Մեցոլան։

Նշենք, որ ՀՀ ներքաղաքական դաշտում ակտիվ քննարկում է, որ ՀՀ ում կայանալիք խորհդարանական ընտրություններին ԵՄ–ն աջակցելու է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Մոլդովայի «օրինակով և նմանությամբ»։ Այս մասին հայտարարություն են արել նաև ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք` Մոլդովայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեցին սեպտեմբերի 28-ին։ Մինչ այդ երկրի իշխանությունները սահմանափակեցին մի շարք կուսակցությունների, դաշինքների մասնակցությունը՝ սկսած Իլան Շորի կողմից (ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ. խմբ) աջակցվող քաղաքական ուժից, վերջացրած կուսակցություններից մեկով, որը կար քվեաթերթիկներում, բայց ընտրություններից 1 օր առաջ ԿԸՀ–ն նրան դուրս բերեց մասնակիցների շարքից։

Արդյունքում խորհրդարան անցավ 5 քաղաքական ուժ։

Նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը օրենսդիր մարմնում ստացավ 101 տեղերից 53–ը, ընդդիմությունը` 48–ը։

Sputnik Արմենիա