Մոլդովայի իշխանությունները պատժամիջոցների ցանկում են ներառել մոլդովական «FlyOne» ավիաընկերությունը, որը Հայաստանի տարածքով թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստան։
«Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը «FlyOne» ավիաընկերությունը ներառել է պատժամիջոցների ցուցակում»,-ասվում է կառավարության «Պաշտոնական մոնիտոր» պարբերականի հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել ոչ միայն ընկերությունը, այլև «FlyOne Moldova»-ի ղեկավար Վլադիմիր Չեբոտարը, որը նախկինում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներն իբր կապված են Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի գործունեության հետ, որը հուլիսին ձերբակալվել էր Հունաստանում, և դատարանը որոշել էր նրան արտահանձնել հայրենիք:
«FlyOne»-ը 12 ինքնաթիռ ունեցող մասնավոր ավիաընկերություն է, Մոլդովայի Հանրապետության երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը, հիմնադրվել է 2015 թվականին:
Sputnik Արմենիա