Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում հզոր ու միասնական աղոթք է հնչել թեմի տարբեր ծխերի քահանաների և երեցկանանց մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Մոսկվայում հայկական եկեղեցի» Telegram-ալիքից։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ տարբեր եկեղեցիներում ամեն հինգշաբթի երեկոյան հնչում է միասնական աղոթք։ Պատարագն իրականացվում է ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բարգատ Սրբազանի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մի շարք այլ անձանց, որոնք ընդդիմախոս լինելու համար այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ են։
«Աղոթքը հնչել է փետրվարի 12-ին՝ Վարդանանց տոնին։ Թեմի տարբեր ծխերի քահանաներն ու երեցկանայք Մոսկվա էին ժամանել Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոները միասին նշելու համար։ Նպատակ ունեին նաև վեհափառ հայրապետին անվանակոչության առիթով շնորհավորել և իրենց հավատարմության ուխտն առ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատել»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք:
Sputnik Արմենիա
