Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են կալանավորված սրբազանների նկարներով պաստառներ։
Ակցիային միացել են նաև հոգևորականները։ Նրանք կոչ են անում ռուսաստանաբնակ հայերին համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին։
Հիշեցնենք, բողոքի ակցիա էր իրականացվել նաև Բեռլինում, որտեղ աշխատանքային այցով 2 օր առաջ մեկնել էր Փաշինյանը։
News.am
