Логотип

Մոսկվայում լույս է տեսել Սողոմոն Թեհլերյանի «Թալեաթի մահափորձը. Հուշեր» գիրքը

Մոսկվայի «Կլյուչ-Ս» հրատարակչությունը լույս է ընծայել Սողոմոն Թեհլերյանի «Թալեաթի մահափորձը. Հուշեր» գիրքը, գրում է nashasreda.ru-ն։

Գիրքն արժեքավոր է նրանով, որ պարունակում է բազմաթիվ պատմական լուսանկարներ, հագեցած է ՌԳԱ Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Վ. Բ. Արծրունու անվան Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Անատոլիի Նադեին-Ռաևսկու նախաբանով։

Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել Եգոր Սերգիևի թարգմանությամբ։ Հուշերը գրի է առել արևմտահայ գրող և հասարակական գործիչ Վահան Մինախորյանը։

Դրանք առաջին անգամ հրատարակվել են 1953 թվականին Կահիրեում՝ «Լուսաբեր» հրատարակչության կողմից։ Բնագիրը ժամանակակից գրական հայերեն թարգմանել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներ Զ. Ի. Ղարիբյանը և Ա. Վ. Օսկանյանը (վերջինս Ս. Թեհլիրյանի հորեղբոր ծոռն է)։ Այս հրատարակությունը նախորդի համեմատ աննշան փոփոխություններ ունի:

Alpha News