Մոսկվայում մեկնարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում։
Զրույցի սկզբում Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունները ներկայում հիմնված են պրագմատիզմի և իրենց պատմության մեջ «տեղի ունեցած լավագույնի» վրա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նաև արտգործնախարար Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Ուշակովը և փոխվարչապետ Նովակը։
News.am
