ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՊՀ-ում շարունակական անդամակցության համար որևէ սպառնալիքի առկայությունը, մատնանշել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը:
«Ումի՞ց սպառնալիքներ։ Ո՞ւմ համար և ո՞ւմից։ Իրականում, ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր է։ Ես չգիտեմ, թե որտեղից է ծագում «սպառնալիք» բառը։ Դա պետությունների ազատ միավորում է։ Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական գործոն կլինի ԱՊՀ-ում հետագա մասնակցության համար»,- ասել է նա։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի խոսքով, երկու երկրները բավականին հաճախ են միանում տարբեր մակարդակներում ընդունված համատեղ հայտարարություններին և փաստաթղթերին։
Tert.am