Логотип

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքի պատճառով

Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքի պատճառով, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտին։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 109-րդ կմ-ին առատ տեղումների հետևանքով հողի մեծ զանգված է սահել։ Այդ կապակցությամբ նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է»,- հայտնել են գերատեսչությունից։

Տեղում սկսվել են մաքրման աշխատանքները։

Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնում են, որ սահմանային անցակետերի աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն եղել. թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմից ուղևորներին բաց են թողնում սովորական կարգով։

News.am