Միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ ատյանը հաստատել է նախնական վարույթի որոշում, որով մերժել է բավարարել Պաղեստինում ստեղծված իրավիճակի հետաքննության շրջանակներում ՄՔԴ դատախազությանը, շահագրգիռ պետություններին նոր ծանուցում ուղարկելու պարտավորության մասին Իսրայելի հարցումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Որոշման մեջ նշված է, որ դատավորները ձայների մեծամասնությամբ մերժել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո իբր «նոր իրավիճակի» առաջացման մասին Իսրայելի փաստարկները, որոնք կպահանջեին առանձին ընթացակարգային գրանցում և պետությունների կրկնակի ծանուցում: Վերաքննիչ ատյանի կարծիքով՝ ՄՔԴ դատախազության հետագա գործողությունները վերաբերում են նույն տարածքներին, ժամկետներին և ենթադրյալ մասնակիցներին, ինչ նախկինում սկսված հետաքննությունը:
Դատարանը նաև նշել է, որ 2021 թվականի մարտին պետություններին ուղարկված ծանուցումը բավական կոնկրետ էր և համապատասխանում էր Հռոմի կանոնադրության պահանջներին։ Բացի այդ, ընդգծվում է, որ Իսրայելը ժամանակին չի իրացրել հետաքննությունը հետաձգելու միջնորդության իր իրավունքը, իսկ տվյալ հնարավորությունից օգտվելու ժամկետը լրացել է դեռևս 2021 թվականին:
Հակամարտության սրացումը տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների 2023 թվականի հոկտեմբերի 7-ի գրոհից և Գազայի հատվածում դրան հաջորդած իսրայելական ռազմական գործողությունից հետո։ Ըստ Գազայի առողջապահության նախարարության`զոհված պաղեստինցիների թիվը հասել է շուրջ 70 հազարի։
2025–ի հոկտեմբերին կողմերը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ վերսկսել են բանակցությունները և խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ ստորագրել համաձայնագիր, որից հետո Գազայում ուժի մեջ է մտել հրադադարը:
Sputnik Արմենիա
