Логотип

Յոթ Վերքում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունը հնչեցրած մարդկանց դուրս հանեցին եկեղեցուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արմավիրից Շիրակի մարզի Յոթ Վերք եկեղեցի բերված քահանան՝ Մկրտիչ Մուշադյանը, պատարագի ընթացքում զեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։ Եկեղեցում ներկա մի քանի քաղաքացիներ դրան ի պատասխան սկսեցին վանկարկել կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, որից հետո մի աղջկա անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին եկեղեցուց։

Նշենք, որ նման միջադեպ նաև անցած կիրակի գրանցվեց` Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, երբ ուժայինները բռնի ձևով եկեղեցուց հանեցին ակտիվիստ Հովհաննես Իշխանյանին, որը պատարագի ընթացքում բարձր արտաբերել է կաթողիկոսի անունը։

Sputnik Արմենիա