Логотип

«Յուքոմը» ևս դադարեցնում է համագործակցությունը «Իդրամի», «Իզի Փեյի» և «Թել-Սելի» հետ

Փետրվարի 2-ից «Իդրամ», «Իզի Փեյ» և «Թել-Սել» վճարահաշվարկային կազմակերպություններն այլևս չեն իրականացնի Ucom ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։ Այս մասին հայտնում է բջջային օպերատորը։

Ավելի վաղ «Viva Armenia» և «Team Telecom» բջջային օպերատորները ևս հայտնել էին վերոնշյալ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

«Վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։ Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է»,–նշված է հաղորդագրության մեջ։

UCOM ծառայությունների դիմաց վճարումներ կարելի է կատարել հետևյալ կերպ.

⁠- ⁠My Ucom հավելված

⁠- U!Pay հավելված

⁠- ucom.am

⁠- Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ

⁠- U!Pay-ի սպասարկման գրասենյակներ

– Գործընկեր բանկերի հավելվածներ, մասնաճյուղեր և տերմինալներ

⁠- «ՄոբիԴրամ» ՓԲԸ–ի հավելված և վճարային տերմինալներ

⁠- «Միփեյ» ՍՊԸ–ի հավելված

⁠- «ՀայՓոստ» ՓԲԸ–ի բաժանմունքներ։

Հավելենք, որ երեք բջջայինօպերատորներն էլ նշել են, որ նմանորոշման պատճառըփոխշահավետ պայմաններով համագործակցությանշուրջ համաձայնության չգալն է։

Sputnik Արմենիա