Логотип

Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի

Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է չնախաձեռնման արձանագրություն և ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը, հայտնեցին ՔԿ-ից:

Նշենք, որ մյուս 2 հաղորդումները վերաբերում էին Հովհանավանքում եկեղեցական ծեսի խոչընդոտմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, իսկ անձնական խոսակցության ձայնագրության տարածման վերաբերյալ Դատախազությունում հաղորդում էր ստացվել Հայ Առաքելական եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից:

Այդ ձայնագրության մեջ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր ծառայությունից ազատվելու մասին։