Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իսրայելի հետ՝ ապաէսկալացիայի հասնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան «NNA» լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ մասին հայտարարությունն արվել է այսօր Բեյրութում Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի դեսպանների հետ Աունի հանդիպման ժամանակ:
«Նախագահը հաստատել է իսրայելական կողմից վտանգավոր էսկալացիան դադարեցնելու համար բանակցությունները վերսկսելու և անվտանգության ոլորտի հարցերը քննարկելու՝ Լիբանանի պատրաստակամության մասին», – հայտնում է գործակալությունը:
Աունը նաև հայտնել է, որ Լիբանանի դիրքորոշումը հասցրել է «մի շարք երկրների, որոնք ձգտում են վերջ դնել Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներին»:
Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքին։
Այսօր Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման դեմ թիրախային և սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել:
Sputnik Արմենիա
