Логотип

Նախօրեին Սյունիքում վիրավորում ստացած անձը Գորայքի բնակիչ 31-ամյա Արա Առուստամյանն է

Նախօրեին Սյունիքի մարզում վիրավորում ստացած անձը Գորայք համայնքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է։

Գոյարքի գյուղապետը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ այնպիսի հանգամանքներում է վնասվածք ստացել, որ չի կարող բացահայտել։

Նա վիրավորումը ստացել է ոտքի շրջանում, իսկ դեպքից մի քանի ժամ անց նրան տեղափոխել են Սիսիան բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սյունիքի մարզում այսօր` հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։

Այս առնչությամբ, ՆԳՆ–ից հայտնել են. «Ահազանգ կա ՆԳՆ ոստիկանություն, որ ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզում որսորդներից մեկը վնասվածք է ստացել: Հանգամանքները պարզվում են, լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»: