Կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին` «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» 2 մասնակիցների հետ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Նոյեմբերի 14-15-ը Երևանում «Աղոթքի նախաճաշ» խորագրով միջոցառում է կազմակերպվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով կազմակերպած միջոցառման մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: Մասնավորապես նման կոչով հանդես են եկել ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը։
«Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական համերաշխություն» (CSI) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ, մասնավորապես` այդ կապի բացակայությունը»,– գրել է Կարապետյանը։
Sputnik Արմենիա
