Логотип

Նարեկ Կարապետյան․ Արամ Ա-ն պարզապես ցանկանում է ազատել Եկեղեցին նոր հարձակումներից

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.

«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել, որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։

Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալեք։

Արամ կաթողիկոսը պարզապես ցանկանում է ազատել Եկեղեցին նոր հարձակումներից:

Վստահ եմ որ այս փորձերը ցավոք անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»։

News.am