Логотип

Նարեկ Կարապետյան․ Հայ գործարարը որևէ ապրանք չի կարողանալու վաճառել թուրքական շուկայում

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տարածաշրջանի ապաշրջափակմանը դեմ չէ, բայց վստահ է, որ հայ գործարարը որևէ ապրանք չի կարողանալու թուրքական և ադրբեջանական շուկայում վաճառել։ Նա Մայր աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց` այդ երկրները Հայաստանից ապրանք չեն գնում։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքով բեռնված մեկ գնացք է գալիս Հայաստան։

«Հայկական ապրանքների մուտքը Թուրիքա արգելված է։ Այդ երկիրը չի գնում մեր ապրանքը։ Նույնն էլ Ադրբեջանում է։ Ինչ իրենք կարող են, ծախելու են մեր վրա, ինչ չեն կարողանալու` չեն թողնելու վաճառենք իրենց վրա»,– ասաց նա։

Կարապետյանի կարծիքով` հաշտության պարագայում թույլ կողմ չպետք է լինի, իսկ բանակցողը հայկական կողմից պետք է հեղինակություն լինի։

Sputnik Արմենիա