Логотип

Նարեկ Կարապետյան․ ՀՀ-ն կլինի ու կմնա ինքնիշխան

Հայաստանի Հանրապետությունը կլինի ու կմնա ինքնիշխան, մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք, բայց մեզանից շատ չենք հարգում, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Ավելի վաղ ռուս հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հնարավոր էր համարել հատուկ գործողություններն այն տարածաշրջաններում, որոնք նա դասել էր որպես Ռուսաստանի «ազդեցության գոտի»: Այդ մասին նա հայտարարել էր՝ մեկնաբանելով Երևանի հետ հարաբերություններն ու «Հայաստանի կորուստը», որը, նրա խոսքով, «հսկա խնդիր է»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը դժգոհություն էր հայտնել ընդդիմության և հասարակության կողմից ռուս լրագրողների «սպառնալիքների» անտեսման դրսևորման կապակցությամբ՝ կենտրոնանալով բացառապես Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդանշանների վրա: Սակայն, երբ լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ է այս դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես չի արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարություններին, Եղոյանը խուսափել է պատասխանել։

Armenia Today