Ի՞նչ է նշանակում «Մեր ձևով»: Այս բառակապակցությունը Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո թևավոր խոսք է դարձել հայության մեջ ամբողջ աշխարհում։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Կարծում ենք, որ արդեն բոլորը հասկացել են, որ «Մեր ձևով» նշանակում է հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով։
Մեր ձևով նշանակում է արժանապատվությամբ։
Մեր ձևով՝ այսինքն հանուն մեր երեխաների իրական ու բարեկեցիկ ապագայի։
Ու մենք ինչ անենք, անելու՛ ենք՝ մեր ձևով»,- ասվում է գրառման մեջ։
Alpha News