1.5 ամսում «Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր, ամեն օր հարյուրավոր մարդիկ կապ են հաստատում և միանում են մեզ։ Այս մասին շարժման առաջին հաշվետու ժողովին հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, ապա մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր և դա արդեն մեծ մերան՝ անշրջելի փոփոխութուններ կատարելու համար։ Մեր թիմը երիտասարդ է և մեզ հարցնում են՝ ինչն է պատճառը, որ միանում են մեզ, պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը։ Բոլորս ունենք այն վստահությունը, որ Սամվել Կարապետյանը հետևողական է լինելու, պահպանելու է մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին։ Նրա գաղափարներով, ծրագրերով մենք դարձնելու ենք Հայաստանն օրինակելի երկիր»,– ասել է Նարեկ Կարապետյանը։
News.am