«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երրորդ անգամ տաքսի է վարել և զրուցել քաղաքացիների հետ՝ ծանոթացնելով շարժման տնտեսական ծրագրին։
Նա նշել է, որ տարեկան մինչև 115 մլն տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն 0%-վ։
«Ես ներկայացնում եմ «Մեր ձևով» շարժման գլխավոր նպատակը, այն է՝ մեր հանրությանը պատմել, թե ինչ ճանապարհով ունենք փոփոխության հնարավորություն, ամեն ինչ անհույս չէ, կան լուծումներ»,- ասել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ ծրագիրը ներառում է հինգ հիմնական տնտեսական ոլորտ։
Ուղևորներից մեկը պատմել է, որ իր ամուսինը գործարար է, և հարկերը վճարում է 2% դրույքաչափով։ Նա ընդգծել է, որ շարժման կողմից առաջարկվող փոփոխություններն օգտակար կլինեն բոլորի համար, հատապես՝ իր ընտանիքի, քանի որ զբաղվում են բիզնեսով։
Հունվարի 20-ին «Մեր ձևով» շարժման համակարգողը ներկայացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը՝ հինգ տարվա ժամկետով։ Նա հայտարարել էր, որ Կարապետյանի կուսակցությունն ակնկալում է ամբողջությամբ իրականացնել ծրագիրը, եթե իշխանության գա։ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները շրջում են Հայաստանի մարզերում՝ ներկայացնելով շարժման տնտեսական ծրագիրը։ Արշավի մեկնարկը տրվել էր հունվարի 31-ին՝ Երևանից։ Տնտեսական ծրագրի կետերից առաջինը 300 հազար նոր աշխատատեղի ստեղծումն է:
Armenia Today
