Վաղը՝ ժամը 16:30-ին, հավաքվում ենք Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Վաղը՝ շաբաթ օրը, ժամը 16:30-ին, հավաքվում ենք Երևանի Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր:
Երկու ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք Արդարություն և Բարեկեցություն մեր երկրում»,-գրել է նա։
News.am